Լրահոս
Օրվա լրահոսը

Միջոցառումներ՝ փոքրիկներին

Հունիս 01,2010 00:00

Ինչպես հայտնում են Երեւանի քաղաքապետարանի Մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի վարչությունից, հունիսի 1-ին` Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, տոնական միջոցառումներ են նախատեսվում Մանկական զբոսայգում, Մոսկովյան պուրակում, Մալաթիա-Սեբաստիայի Երիտասարդական զբոսայգում, Նոր Նորքի թաղապետարանի դիմաց, Դավիթաշենի եւ Գարեգին Նժդեհի հրապարակներում, Խնկո-Ապոր գրադարանում, Ավանի մշակույթի տանը, Էրեբունու մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում, բազմաթիվ բակային տարածքներում եւ խաղահրապարակներում:
Գլխավոր միջոցառումը Երեւանի քաղաքապետարանը կազմակերպում է քաղաքապետարանի հարեւանությամբ գտնվող Մանկական զբոսայգում: Վերջինը երեք մուտքերի մոտ ժամը 14-ից փոքրիկներին կդիմավորի փողային երաժշտությամբ: Այստեղ երեխաներին կսպասեն հայտնի հեքիաթների ու մուլտֆիլմերի սիրված հերոսները, ովքեր քաղցրավենիք կհյուրասիրեն երեխաներին: Ժամը 15-ին կսկսվի տոնական համերգը, որին կմասնակցեն մանկական պարային համույթներն ու երգչախմբերը, մայրաքաղաքի արվեստի ու երաժշտական դպրոցների սաները: Մանուկների տոնը իրենց կատարումներով կշնորհավորեն նաեւ էստրադային աստղերը: Տոնը կեզրափակվի ցերեկային հրավառությամբ: Նույն օրը ժամը 12-ին Երեւան քաղաքի պատմության թանգարանում տեղի կունենա տիկնիկների ցուցահանդեսի բացումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել