Երեկ «Արմատ» ակումբում նախատեսվում էր հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներ Շուշան Պետրոսյանի, Հասմիկ Կարապետյանի եւ Սոֆի Մխեյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսի թեման էր՝ «Եվրատեսիլի» արդյունքների ամփոփումը: tert.am-ի փոխանցմամբ, բանախոսներից ոչ մեկը, սակայն, ասուլիսին չներկայացավ: Լրագրողներին տեղեկացրին, որ նրանք ներկայացրել են տարբեր պատճառաբանություններ: Այսպես, Հասմիկ Կարապետյանը քնած է մնացել, Շուշան Պետրոսյանը հիվանդանոցում է, իսկ Սոֆի Մխեյանը նախօրոք զգուշացրել էր, թե հնարավոր է՝ չմասնակցի ասուլիսին: