Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն իսրայելական օդուժի կողմից մարդասիրական օգնություն տեղափոխող նավատորմի վրա կրակ բացելու կապակցությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել արտահերթ նիստ գումարել: Դավութօղլուն այդ մասին տեղեկացել է ԱՄՆ մեկնելու ճանապարհին: Panorama.am-ի հաղորդմամբ, ըստ CNNturk-ի՝ նա հայտարարել է, որ Իսրայելի արարքը հակասում է մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներին եւ պետք է ներողություն խնդրի միջազգային հանրությունից եւ թուրք ժողովրդից: Դավութօղլուն հայտնել է, որ հենց այսօր Իսրայելից հետ է կանչվելու Թուրքիայի դեսպանը: