Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԳՈՏԻ

Հունիս 01,2010 00:00

Շաբաթ՝ մայիսի 29-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է Նոյեմբերյանի սահմանագոտի: Նա ծանոթացել է Կոթիի սահմանագոտում պաշտպանական դիրքերի ամրացման աշխատանքներին: Հիշեցնենք, որ այս տարվա մարտի լույս 3-ի գիշերը Տավուշի մարզի Կոթի գյուղում հերթապահություն կատարող մեր ազգային բանակի հատուկ ստորաբաժանումների կողմից սպանվել էին պետական սահմանն անցած եւ անասնագողությամբ զբաղվող 4 ադրբեջանցիներից երկուսը: Հարեւան պետության քաղաքացիները ներխուժել էին Հայաստանի սահմանամերձ գյուղը եւ գողացել կոթեցի Մեսրոպ Մանթաշյանի 4 խոշոր եղջերավոր անասունը («Առավոտ», 04.03.2001՝ «Կոթիում ադրբեջանցի է սպանվել», 16.04.2010՝ «Համր չարչու ոդիսականը»):
ՀՀ պաշտպանության նախարարը շաբաթօրյա այցի ետդարձի ճանապարհին Ոսկեվանում հանդիպել է գյուղի բնակիչների հետ, վերջիններիս նույնիսկ հյուրասիրել 20 շիշ գարեջրով: Ոսկեվանցի ազատամարտիկները պաշտպանության նախարարին ասել են, որ իրենց հանդեպ պետական ուշադրությունը բավարար չէ: Նախարարը համայնքի ղեկավար Սերյոժա Ալեքսանյանին խնդրել է իրեն տրամադրել Ոսկեվանի ազատամարտիկների ցուցակը, զինկոմիսարիատի հետ ցուցակը ստուգելուց հետո սահմանագոտու պաշտպանության գործում ներդրում ունեցած եւ ունեցող անձինք կպարգեւատրվեն: Գյուղապետի խնդրանքով Սեյրան Օհանյանը նաեւ այցելել է Ոսկեվանի բնակիչ Մանուկ Մելիքյանին, ով ժամկետային ծառայության ընթացքում ի հայտ եկած հիվանդության հետեւանքով մի տարի կոմայի մեջ է: Նախարարը ֆինանսական որոշ օգնություն է տվել առաջին կարգի հաշմանդամի ընտանիքին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել