Մայիսի 31-ին Բագրատունյաց պողոտայում՝ Երեւանյան լճին հարակից տարածքում, տեղի է ունեցել ավտովթար:
Տեղում պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի 14 ՕՍ 301 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել ճամփեզրին կայանված «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենային: Փրկարարների օգնությամբ ավտոմեքենայից դուրս է բերվել 18-ամյա վարորդը՝ Մանուկ Ապրեսյանը, որին տեղափոխել են Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վերջինի վիճակը ծանր է: