Կոտայքի մարզից տեղեկություն է ստացվել, որ Հրազդան քաղաքի Երեւանյան եւ Սպանդարյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Առանց պետհամարանիշի «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի ծառին: Արդյունքում ստորին վերջույթների վնասվածքներով հիվանդանոց է տարվել Հրազդան քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Սոս Ստեփանյանը: