Լոռու մարզից ստացված տեղեկության համաձայն, պերեկիսի լուծույթից թունավորումով Վանաձորի «Նարեկ» մանկական հիվանդանոց է տեղափոխվել Բանակի 15/16 հասցեի բնակիչ՝ 2-ամյա Սերժ Խաչատրյանը: Իսկ Շիրակի մարզից ստացված մեկ այլ տեղեկության համաձայն, դեղորայքային թունավորումով Գյումրիի «Ավստրիական» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 3-ամյա ազատանցի Նելլի Տեր-Գրիգորյանը:
Բժիշկների գնահատմամբ՝ տուժած երեխաների վիճակը գնահատվում է միջին ծանրության: