Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկ գետից դուրս հանվեց Արամ Դալլաքյանի դին

Հունիս 01,2010 00:00

\"\"Շաբաթ օրը ժամը 22:00-ին ահազանգ է ստացվել ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի առաջին կմ-ի հատվածում մեքենա է գետն ընկել: Վթարի վայր էին գնացել ոստիկանության, փրկարար ծառայության աշխատակցիները եւ շտապօգնության բրիգադը: Մարմնական վնասվածքներով Հրազդանի քաղաքային հիվանդանոց  տեղափոխվեց Երեւանի 37-ամյա բնակիչ Հմայակ Մկրտչյանը: Նա Ազգային ժողովի գործերի կառավարիչն է: Հայտնաբերվել է BMW մակնիշի 066 ՕՕ 01 համարանիշի ավտոմեքենա: Նշված համարանիշները պատկանում են ԱԺ-ին: Ըստ ոստիկանության եւ փրկարար ծառայության աշխատակիցների՝ ավտոմեքենայում, բացի Հ. Մկրտչյանից, եղել է նաեւ մեկ անձ: Մեր տեղեկություններով՝ մեքենան վարել է ԱԺ-ի մեկ այլ աշխատակից Արամ Դալլաքյանը, որի դիակը ջրաղեղդ վիճակում հայտաբերվեց երեկ ուշ երեկոյան: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել