Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱՐ ՀԱԿԱՍՈՒՄ ԵՆ

Հունիս 01,2010 00:00

Ի պատասխան «Առավոտ» օրաթերթի ս.թ. մայիսի 20-ին հրապարակված «Տոմսը գնելիս համոզվեք, որ սնունդ կտան» հոդվածի, հայտնում ենք, որ ամեն դեպքում լրացուցիչ սնունդ կարող է պատվիրվել շատ ավելի կարճ ժամանակահատվածում եւ անձնակազմի պարտականությունն է բոլոր ուղեւորներին ապահովել սննդով: Ուստի, խնդրում ենք թերթին գրել ոչ թե ընդհանուր առմամբ, այլ ավելի կոնկրետ նշել չվերթի համարը եւ ամսաթիվը:
Շնորհակալություն տեղեկության համար, իսկ եթե դա իրոք հավաստի տեղեկություն է, ապա մենք կկիրառենք ամենախիստ միջոցները:

«Արմավիա» ավիաընկերերության
մամուլի ծառայություն

Ընդառաջ գնալով «Արմավիայի» ցանկությանը, «Արմավիա» ընկերության գլխավոր տնօրեն Ն. Շ. Բելլույանի ստորագրությամբ եւ ընկերության կնիքով հաստատած թիվ 1-3-2673 փաստաթղթից մեջ ենք բերում մի հատված, որտեղ ուղեւորին ընկերությունը հստակ պատասխանել է. «Ինչպես նշել ենք մեր նախորդ գրությամբ, ուղեւորների համար սնունդը պատվիրվում է նախապես, թռիչքից ժամեր առաջ, ուստի ավիաընկերությունը, չնախատեսելով եւ չկանխատեսելով ձեր վերադարձը ավիաընկերության օդանավերով, զրկված է եղել ձեզ համար սնունդ պատվիրելու հնարավորությունից»: Փաստաթուղթը գտնվում է խմբագրությունում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել