Երեկ այսպիսի ջրհեղեղ էր առաջացել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դավիթ Անհաղթ փողոցում՝ տեղացած հորդ անձրեւի հետեւանքով: Այս փողոցի՝ «Ալմաստի» գործարանից Ավան տանող մասը մոտ 7 ժամ անանցանելի էր:
Առաջացած ջրհեղեղի պատճառով փողոցով անցնելու փորձեր անող մեքենաներից շատերն անգամ վնասվել էին, քանի որ ջուրն այնքան էր բարձրացել, որ հասել էր մեքենաների դռներին ու մարտկոցներին:
Նշենք, որ Երեւանի քաղաքապետը բազմիցս նշել է, թե մայրաքաղաքում բոլոր ջրահեռացման խողովակները մաքրված են ու անձրեւների հետեւանքով փողոցներում այլեւս ջրհեղեղներ տեղի չեն ունենա: