Երեկ, ուշ երեկոյան, ժամը 23:40-ի սահմաններում, Հերացի փողոցի վրա անհայտ մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտն երկու աղջիկների եւ դիմել փախուստի: Աղջիկները տեղում մահացել են: Պատահարի մասին ահազանգը ստանալուց հետո Ճանապարահային ոստիկանությունը դեպքի վայր էր ժամանել Երեւան քաղաքի ճանապարհային ոստիկանապետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ: Ու երեկոյան, դեպքի վայրում, հետաքննիչները տեղազննություն էին կատարում:
Ոստիկանությունը փնտրում է սպիտակ գույնի «Նիվա» մակնիշի այն ավտոմեքենան, որի վարորդը կասկածվում է վրաերթ կատարելու մեջ: