ԵԱՀԿ-ն «նշանակալի բացթողումներ» է արձանագրել Վրաստանում կիրակի օրը տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: Դրանք հիմնականում դիտարկում էր հենց ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը: «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, ընտրություններում համոզիչ հաղթանակ է տարել նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կուսակցությունը: Թբիլիսիի գործող քաղաքապետ, Սահակաշվիլիի աջակցությունը վայելող Գիգի Ուգուլավան ստացել է ձայների շուրջ 54 տոկոսը: Երկրորդ տեղում է ընդդիմադիր «Ալյանս Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիան, ում օգտին քվեարկել է ընտրողների 19,1 տոկոսը:
«Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ակնհայտ առաջընթաց էին միջազգային չափանիշներին բավարարելու ուղղությամբ, սակայն կային նշանակալի բացթողումներ»,- ասված է ԵԱՀԿ-ի կողմից երկուշաբթի հրապարակված հայտարարությունում, որտեղ, մասնավորապես, նշվում է, որ ԵԱՀԿ-ի դիտորդները արձանագրել են քվեատուփերի լցոնումների դեպքեր: Հայտարարությունում խոսվում է նաեւ այն մասին, որ ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար հավասար պայմաններ չեն ստեղծվել: