Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ԵՐԿՈՒ ԿՈՂՄԵՐԻՆ

Հունիս 01,2010 00:00

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից երեկ տեղեկացրին, որ պաշտպան Արմեն Հարությունյանը, անդրադառնալով մայիսի 28-ին, 29-ին եւ 30-ին Երեւանի Ազատության հրապարակում տեղի ունեցած միջադեպերին (Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների եւ ՀՀ ոստիկանության աշխատակիցների միջեւ), հայտնել է, որ աշխատակազմի արագ արձագանքման պատասխանատուները մեկնել են ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժին եւ հանդիպել թե ոստիկանության եւ թե բերման ենթարկված Կոնգրեսի ներկայացուցիչներին, որոնք «ներկայացրել են իրարամերժ տեղեկատվություն միջադեպերի վերաբերյալ»:
Պաշտպանը հորդորում է քաղաքացիներին՝ զերծ մնալ հասարակական կարգը խախտող գործողություններից, պահպանել եւ հարգել այլոց իրավունքները, ազատությունները եւ արժանապատվությունը ու միաժամանակ կոչ է անում ՀՀ ոստիկանության մարմիններին՝ հասարակական կարգի եւ հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելիս խստագույնս պահպանել օրենքի պահանջները, ղեկավարվել համաչափության սկզբունքով՝ զերծ մնալով անձի՝ խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունքի անհարկի սահմանափակումներից, հիմք ընդունել միայն անհերքելի եւ հիմնավոր փաստերը, որոնց առկայության պարագայում միջամտությունն անձի՝ խաղաղ հավաքներ անցկացնելու սահմանադրական իրավունքի իրականացմանը, կարող է համարվել արդարացված:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել