Լրահոս
Օրվա լրահոսը

Անճշտության եւ հակասության ծուղակում

Հունիս 01,2010 00:00

«Մենք ընկել ենք միջազգային իրավունքի երկու նորմերի՝ անճշտության եւ հակասության ծուղակը»,- երեկ   ՄԱԱ-ում պատասխանելով հարցին՝ ազգերի ինքնորոշմա՞ն սկզբունքն է ավելի կարեւոր, թե՞ տարածքային ամբողջականության, ասել է ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին՝ հավելելով. «Հայկական կողմը եւս բողոքարկում է որոշ որոշումներ՝ նշելով Ղարաբաղի տեղական ինքնակառավարման, խորհրդարանի որոշումները մինչեւ Խորհրդային Միության փլուզումը, բայց մյուս կողմից՝ լռում է փաստի մասին, որ ավելի ուշ ձեռք բերված համաձայնություններում, օրինակ՝ Ալմա-Աթայի հռչակագրում, պետությունն ընդունել է Հայաստանի տարածքային ամբողջականության սկզբունքը։ Այսինքն՝ այդ հակասությունները կան՝ ինչպես իրավական, այնպես էլ քարտեզագրական»։ Անդրադառնալով 2216 բանաձեւին էլ՝ ասել է, որ դա ընդհանրացված նախագիծ է, որը վերաբերում է «Ադրբեջանի, Հայաստանի եւ Ղարաբաղում բնակվող Հայաստանի քաղաքացիներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել