Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԱՓԻՑ ԴՈՒՐՍ ՌԱԶՄԱՏԵՆՉ ԷՐ

Հունիս 01,2010 00:00

\"\"

Գերմանիայի նախագահ Հորստ Քյոլերը մայիսի 31-ին հայտարարել է, որ հրաժարական է տալիս՝ կապված քննադատությունների բուռն ալիքի հետ, որն առաջացրել էին գերմանական զինված ուժերի՝ բունդեսվերի աֆղանական առաքելության եւ այլ օտարերկրյա գործողությունների վերաբերյալ իր արտահայտությունները: Այս մասին հայտնում է «tert.am»-ը: Շատերը Քյոլերի բառերը գնահատել էին որպես «հրետանավակների դիվանագիտության» վերադառնալու պահանջ, երբ արտաքին քաղաքականությունը հենվում էր ռազմական ուժի ցուցադրման վրա: Deutschland?funk ռադիոկայանին տված հարցազրույցում Քյոլերը, մասնավորապես, ասել էր. «Իմ կարծիքով, մեր նման խոշոր երկիրը, որը կախված է արտահանումից, պետք է գիտակցի, որ արտակարգ իրավիճակներում ռազմական միջամտությունն անհրաժեշտ է մեր շահերը պաշտպանելու համար»: Սա առաջին դեպքն է, երբ այդ պետության նախագահը կամովին հրաժարական է տալիս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել