Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆոսֆորը եւ սեքսը

Մայիս 29,2010 00:00

Սննդի եւ սեռաբանության ասպարեզում հայտնի ամերիկացի գիտնական Մորթոն Ուոլկերի կարծիքով, հիմնական քիմիական էլեմենտը, որը ուժեղացնում է սեռական գործունեությունը՝ ֆոսֆորն է:
Չինական «էրոտիկ խոհանոցում» կա «թռչնի բույն» անվանումով  ապուրը, որը նույնպես համարվում է խթանիչ միջոց: Այս ապուրը  պատրաստվում է ծովային ծիծեռնակ՝ սալանգանի բնից: Այս թռչունն իր բույնը պատրաստում է  ծովային ջրիմուռներից, միացնելով ձկնկիթով, որոնք էլ հարուստ են ֆոսֆորով: Ֆոսֆորը  օրգանիզմում միանալով ազոտի, ճարպաթթուների եւ գլիցերինի հետ, առաջացնում է ֆոսֆորային լիպիդներ (ճարպեր):
Ֆոսֆորային լիպիդները գտնվում են յուրաքանչյուր կենդանի բջջի մեջ: Ամենից տարածված ֆոսֆորային լիպիդը համարվում է լեցիտինը, որն էլ խթանում է տարբեր հորմոնների, այդ թվում՝ նաեւ սեռական հորմոնների արտադրությունը:
Որոշ բժիշկներ լեցիտինը մեծ հաջողությամբ կիրառում են սեռական գեղձերի  գործունեության խանգարման եւ սեռական թուլության (իմպոտենցիա) բուժման ժամանակ: Մեծ քանակությամբ լեցիտին են պարունակում լյարդը, ձվի դեղնուցը, հում բանջարեղենը:
Կարելի է օգտագործել նաեւ լեցիտինի պրեպարատներ, եթե ձեր սննդաբաժինը աղքատ է ֆոսֆորով: Իսկ ֆոսֆորով հարուստ են գարեջրի խմորիչները (դրոժ), դդմի եւ արեւածաղկի սերմերը, ծլեցրած ցորենը, ընկույզը, կաթնաշոռը, բրինձը, սխտորը, կանաչ ոլոռը, սունկը, չամիչը, ձկնամթերքները՝ հատկապես ծովային:
Ինչքան բազմապիսի լինի սննդաբաժինը, այնքան բարձր է այն երաշխիքը, որ օրգանիզմը կստանա անհրաժեշտ քանակությամբ ֆոսֆոր եւ այլ քիմիական նյութեր, որոնք էլ կպահպանեն նորմալ սեռական գործունեությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել