Լրահոս
Օրվա լրահոսը

Համասեռամոլությունը ֆուտբոլում տեղ չունի

Մայիս 29,2010 00:00

«Շալկե 04» ֆուտբոլային ակումբի նախկին մենեջեր Ռուդի Ասզաուերը «Express» հանդեսին տված հարցազրույցում հայտարարել է, որ գերմանական ֆուտբոլում համասեռամոլները տեղ չունեն:
Ասզաուերի դիտարկումներով, բացահայտված այդպիսի ֆուտբոլիստը անհաջողության է դատապարտված. նրան, պարզապես, թիմակիցները «կխժռեն», իսկ ստադիոնն էլ սուլոցներով դաշտից կհեռացնի: «Ավելի լավ է այդպիսի ֆուտբոլիստին վհուկների համընդհանուր որսի առարկա չդարձնել»,- ասել է նա եւ ավելացրել, որ եթե այդպիսիք այլ մարզաձեւերում կարող են հաջողության հասնել, դա ֆուտբոլում «չի անցնի»:
Ասզաուերի այս հայտարարությունը հնչել է Գերմանիայի ֆուտբոլային միությունում երկու մրցավարների՝ Մանֆրել Ամերելլի եւ Միախայել Կեմպտերի անունների շուրջ ծագած սկանդալի ֆոնի վրա: Փետրվար ամսին Կեմպտերը Ամերելլին մեղադրել էր ոտնձգությունների մեջ: Սկսված հետաքննության ընթացքում վերջինից դժգոհել էին եւս երեք մրցավարներ: Իսկ ավելի ուշ կասկածներ էին առաջացել, որ Կեմպտերն էլ իր հերթին է անհանգստացրել իր մյուս գործընկերներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել