Լրահոս
Օրվա լրահոսը

Նիզակը խրվել է մրցավարի գլխի մեջ

Մայիս 29,2010 00:00

Դեպքը կատարվել է միջազգային կարգի մրցավար Էդգար Աավիկի հետ՝ Տալլինի «Audentes» ստադիոնում անցկացված նիզականետորդների միջազգային մրցումների ժամանակ:
Ականատեսների պատմածով՝ 77-ամյա Աավիկն ինքն է մարզագույքը գլխից հանել: Երբ տուժածին տեղափոխում էին շտապօգնության ավտոմեքենա, ինքնազգացողությունը դեռ բավարար էր: Նա գիտակցությունը կորցրել է արդեն հիվանդանոցում:
Մրցումների կազմակերպիչների խոսքերով՝ պատահածի մեղավորն ինքը՝ մրցավարն է, որը նիզականետման հատվածում մրցավարներին հատկացված ճիշտ տեղում կանգնած չի եղել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել