«Ֆլամենգո» ակումբի եւ Բրազիլիայի ազգային հավաքականի խաղացող Ադրիանոն իր հարսնացուին՝ բրազիլացի ֆոտոմոդել Ժոանա Մաչադուին, հանրահայտ «Playboy» հանդեսի՝ մերկ լուսանկարվելու առաջարկներից հրաժարվելու համար առաջարկել է $1 միլիոն: Այս մասին տեղեկացրել է բրազիլական «O Dia» թերթը: Ադրիանոյի առաջարկած գումարը կրկնակի ավելի է հանդեսի առաջարկածից: Թերթը տեղեկացնում է նաեւ, որ ֆուտբոլիստը Ռիո-դե-Ժանեյրոյի աշխարհահռչակ դիմակահանդեսում կիսամերկ հանդես չգալու համար հարսնացուին շքեղ ավտոմեքենա է նվիրել:
Մաչադուն, որ ֆիզկուլտուրայի ուսուցչուհի է, ժամանակին հայտարարել է, որ մտադիր է Ադրիանոյի հետ ամուսնանալ մինչեւ 2010 թվականի աշխարհի առաջնության մեկնարկը: