Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԸ՝ ՂՐՂԶԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Մայիս 29,2010 00:00

Ղրղըզստանի նախագահներ Բակիեւի եւ Ակաեւի ռեժիմները խորտակել է կոռուպցիան եւ ոչ թե օտարերկրացիների բանսարկությունները: «Newsru»-ի մատուցմամբ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջորջ Քրոուլը՝ պատասխանելով «Կոմերսանտ» թերթի այն դիտարկմանը, թե Ղրղըզստանում հեղափոխությունը Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ ազդեցությունների ոլորտի համար պայքարի հետեւանք է: «Աշխարհի ցանկացած անկյունում հենց մի դժվարություն է ծագում, բոլորը սկսում են մեղադրել «արտաքին գործոնին»՝ Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Չինաստանին: Բայց, ըստ իս, ապրիլի 7-ի իրադարձություններին հանգեցրին երկրում ներքին գործոնները՝ բոլորը միասին վերցրած: Դրսից ոչ մեկը ժողովրդական ընդվզումներ չի ծրագրել»,- հայտարարել է ամերիկացի դիվանագետը՝ հավելելով, թե Ղրղըզստանում ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը ազդեցության պայքար չեն մղում, այլ համագործակցում են: «Մեր միջեւ թշնամանք ստեղծելու ձգտումներ ունեն տարբեր ուժեր՝ ինչպես Ղրղըզստանի ներսում, այնպես էլ արտաքին խաղացողներ»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել