Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒԿՐԱԻՆԱՆ ՉԻ ՄԻԱՆԱ ՆԱԵՎ ՀԱՊԿ-ԻՆ

Մայիս 29,2010 00:00

Ուկրաինայի արտգործնախարար Կոնստանտին Գրիշչենկոն անհնարին է համարում Ուկրաինայի անդամակցությունը ԱՊՀ Համատեղ անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որին միանալու հրավեր Ուկրաինային արել էր ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: «ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ»-ի մատուցմամբ, Ուկրաինայի ԱԳ նախարարն ասել է, թե դա ավելի շուտ «արարողակարգային հայտարարություն» էր, քան՝ կոնկրետ առաջարկ: «ՀԱՊԿ-ը չի ակնկալում Ուկրաինայի անդամակցությունն այդ կազմակերպությանը: Հրավերներ չկան եւ չեն կարող լինել, որովհետեւ մեր՝ որեւէ դաշինքի չմիանալու դիրքորոշումը շատ հստակ է»,- հայտարարել է Գրիշչենկոն: Հիշեցնենք, որ օրեր առաջ Ուկրաինայի ԱԳ նախարարը հայտարարել էր նաեւ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը երկրի օրակարգից հանելու մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել