Գեղարքունիքի մարզպետարանից տեղեկացանք, որ մայիսի 28-ի նախօրեին Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանն այցելել է մարզի Վահան գյուղի սահմանապահ ուղեկալ:
Առաջին անգամ մարզպետ Պողոսյանը Վահանի զորամաս եւ ուղեկալ այցելել էր Հայոց բանակի օրը՝ հունվարի 28-ին եւ խոստացել հերթական այցելությունը կատարել Հայաստանի Հանրապետության տոնի՝ մայիսի 28-ի կապակցությամբ:
Մարզպետը սահմանապահների ուղեկցությամբ եղել է մարտական հերթապահության դիրքերում, զրուցել սպաների եւ զինվորների հետ: Նվեր Պողոսյանը սահմանապահ կետում զինծայառողներին է նվիրել հեռուստացույց եւ DVD նվագարկիչ, նաեւ 10 000-ական դրամով պարգեւատրել մարտական հերթապահության դիրքերում գտնվող 18 զինծառայողների:
Վերջում Գեղարքունիքի մարզպետը սահմանապահներին խոստացել է առաջիկայում նրանց հետ մի ամբողջ օր անցկացնել մարտական դիրքերում: