Լրահոս
Օրվա լրահոսը

Էլի հանրապետականը՝ ընդդեմ հանրապետականի

Մայիս 29,2010 00:00

Հունիսի 20-ին Գորիսում կկայանա քաղաքապետի հերթական ընտրություն: Նույն օրը համայնքի ղեկավարի ընտրություններ կանցկացվեն նաեւ Սյունիքի մարզի Օխտար եւ Աճանան գյուղերում, իսկ Իշխանասարում՝ համայնքի ավագանու ընտրություններ: Սյունիքի թիվ 37 եւ 38 ԸԸՀ-ի տվյալների համաձայն՝ թեկնածուների առաջադրումների ժամկետն արդեն ավարտվել է: Գորիսի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի երկու թեկնածու՝ գործող քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը (ՀՀԿ) եւ Ավետիք Բուդաղյանը (անկուսակցական): Օխտարում համայնքի ղեկավար դառնալու ցանկություն է հայտնել միայն գործող գյուղապետ, դաշնակցական Վաղարշակ Համբարձումյանը, իսկ Աճանանում համայնքի ղեկավարի երկու թեկնածու կա՝ գործող գյուղապետ, հանրապետական Վաչե Ավետիսյանը եւ գյուղի դպրոցի փոխտնօրեն, կրկին հանրապետական Լարիսա Սողոմոնյանը: Իշխանասարում ավագանու անդամի համար առաջադրվածները 5-ն են:
Հիշեցնենք, որ «հանրապետականը՝ ընդդեմ հանրապետականի» «ձեւաչափով» ՏԻՄ ընտրություններ արդեն եղել են Տավուշում եւ Լոռիում («Առավոտ», 05.11. 2009՝ «Աչաջրում՝ հանրապետականն ընդդեմ հանրապետականի», 24.11.2009՝ «Աչաջրում՝ լարված մրցակցություն», 25.11. 2009՝ «Աչաջրում՝ նոր ընտրություն», 10.12.2009՝ «Հանրապետականը դժգոհ է հանրապետականից», 15.12.2009՝ «Աչաջրում հաղթե՞ց հանրապետականը», 04.12.2009՝ «Մարգահովիտում՝ ինչպես Աչաջրում»):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել