ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի հրամանատար, գնդապետ Արթուր Սիմոնյանը երեկ մամուլի ասուլիսի ժամանակ նշել է հայ խաղաղապահների բարձր մակարդակը եւ նախաձեռնողականությունը: Հայաստանի 40 հոգանոց ստորաբաժանմանը, որը Աֆղանստանում խաղաղապահ առաքելությամբ մասնակցում է ընթացիկ տարվա հունվարից՝ գերմանական ուժերի կազմում հանձնարարված է պահպանել Քունդուզի շենքը եւ թռիչքուղին, ինչպես նաեւ գերմանացի զինծառայողների հետ համատեղ՝ խաղաղապահ բազայի հսկիչ անցակետերից մեկը: Գերմանական հրամանատարությունը՝ գնահատելով հայ խաղաղապահների պատրաստվածությունը եւ նախաձեռնողականությունը, որոշում է կայացրել ստորաբաժանման կազմի ավելի քան մեկ երրորդին մեդալներով եւ պատվոգրերով պարգեւատրելու մասին: