Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հանրապետության տոնի առթիվ պարգեւատրվեցին

Մայիս 29,2010 00:00

Կրթության, գիտության, մշակույթի եւ մի շարք այլ բնագավառների աշխատակիցներ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով երեկ պարգեւատրվեցին շքանշաններով, մեդալներով, մի մասն էլ արժանացավ բարձրագույն կոչումների: Տոնի առիթով նախագահը շնորհավորեց ներկաներին եւ իր ուղերձում մասնավորապես ասաց. «92 տարի առաջ, տեւական խզումից հետո, իր պատմական տարածքի մի փոքր հատվածում հայ ժողովուրդը հռչակեց իր անկախությունը: Ո՞վ էր հայը մինչեւ 1918 թ. մայիսի 28-ը: Նա զոհ էր, գաղթական, կապիտալիստ, առեւտրական, խմբագիր, զորավար, բանաստեղծ, շինական, գիտնական եւ այլն: Նա ամեն ինչ էր, բայց քաղաքականապես՝ գրեթե ոչինչ: Մայիսի 28-ին հայը դարձավ պետության քաղաքացի… մայիսի 28-ը մեզ հուշում է, որ թերահավատությամբ հեռու չես գնա, զոհի, թերարժեքության բարդույթով, աշխարհից խռովածի, բողոքավորի սուգ ու շիվանով հեռու չես գնա, իսկ մենք պատրաստվում ենք շատ հեռու գնալ, որովհետեւ շատ հեռվից ենք գալիս»:
Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը եւս Ս. Մեսրոպ Մաշտոցի անվան շքանշանակիրների թվում էր: Նրա խոսքով. «Բավականին մեծ դժվարությունների միջով անցանք, եւ մեր մտքով էլ չէր անցնի, որ առաջին քայլերը պետք է լինեն խրախուսումներ, եկավ ժամանակը, որ մենք նավթ փնտրելու փոխարեն հիմա մտածում ենք՝ ինչ անենք, որ ատոմակայան կառուցենք, անցան այն օրերը, երբ հաց էինք փնտրում, այսօր արդեն մտածում ենք՝ հրուշակեղենը որ երկիր արտահանենք: Ես ուրախ եմ, որ այսօր հանրապետությունը հնարավորություն ունի մտածելու՝ ինչպես պարգեւատրի մշակույթի եւ գիտության բնագավառների ներկայացուցիչներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել