Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԵՎԼՈՒԹԸ ԽՈՍԵՑ ԻՍԼԱՄԱՖՈԲԻԱՅԻՑ

Մայիս 29,2010 00:00

Երեկ ելույթ ունենալով Ստրասբուրգում՝ ՄԱԿ-ի, Իսլամական կազմակերպությունների կոնֆերանսի եւ ԵԽ-ի հովանու տակ անցկացրած կլոր սեղանի ժամանակ ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուն նշեց, որ իսլամն օգտագործող էքստրեմիստները իսլամի եւ մահմեդականների նկատմամբ բասական վերաբերմունք ունեն: Ըստ Չավուշօղլուի՝ իսլամաֆոբիան տգիտության, չհասկացվածության, շփման եւ երկխոսության բացակայության հետեւանք է: Նա կոչ արեց կառավարություններին պայքարել աղքատության եւ խտրականության դեմ, քաջալերել էմիգրանտներին՝ մասնակցելու հասարակական կյանքին, վերացնելու կարծրատիպերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել