Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ ԳԼՈՐՎԵԼ Է ՁՈՐԸ

Մայիս 29,2010 00:00

\"\"Երեկ, ժ. 19.30-ի սահմաններում, Գյումրի-Երեւան ավտոճանապարհի 30-րդ կիլոմետրի հատվածում «Opel» մակնիշի 06 OT 967 համարանիշով ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել ձորը: Վարորդը՝ 27-ամյա Նորայր Նազարյանը, տեղում մահացել է, իսկ ուղեւորը՝ 27-ամյա Թովմաս Ասլանյանը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի քաղաքային հիվանդանոց: Դեպքի վայրում աշխատանքներ իրականացնող ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները հայտնեցին, որ վարորդը մեքենան վարել է մեծ արագությամբ, որն էլ պատճառ է հանդիսացել ողբերգական վթարի: Վարորդն ու ուղեւորը Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի բնակիչներ են: Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնում սկսվել է նախաքննություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել