Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼՂՀ-Ն ՓՈՐՁՈՒՄ Է ԳՈՐԾՈ՞Ն ԴԱՌՆԱԼ

Մայիս 29,2010 00:00

«Մենք hարգում ենք ԵԱՀԿ ՄԽ-ի աշխատանքը, խորապես երախտապարտ ենք նրան, քանի որ կարծում ենք, որ այսօրվա հարաբերական խաղաղությունը ձեռք է բերվել նաեւ նրա աշխատանքի շնորհիվ: Բայց հարգելով այդ առաքելությունը՝ մենք միաժամանակ ասում ենք՝ ամեն սկզբունք եւ խնդրի կարգավորման սխեմա հարկ է մշակել մեզ հետ միասին: Որպեսզի դրանք կյանքի կոչվեն, ԼՂՀ-ի հետ համաձայնեցումն անհրաժեշտ է ամեն փուլում, քանի որ արդյունքում անհամաձայնությունը լուրջ խնդիրներ է առաջացնում»,- «Նեզավիսիմայա գազետա»-ին տված հարցազրույցում ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
Նա նաեւ նշել է, որ փախստականների խնդիրը պետք է համալիր դիտարկել. «Եթե խոսում ենք ադրբեջանցի փախստականների մասին, ապա չպետք է մոռանանք նաեւ կեսմիլիոնանոց հայերի մասին, ովքեր ստիպված են եղել լքել բնակության հարազատ վայրերը կամ էլ բռնի են տեղահանվել: Այդ պատճառով որոշակի եւ միայն ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցը մեր կողմից չի կարող ընդունվել: Մենք պատրաստ ենք դիտարկել փախստականների հարցն ընդհանուր առմամբ, այսինքն՝ հաշվի առնելով հայ փախստականների շահերը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել