ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 24-ին հրամանագիր է ստորագրել Հանրապետության տոնի առթիվ ՀՀ պատվավոր կոչումներ շնորհելու մասին:
Գիտության վաստակավոր գործչի կոչման են արժանացել՝ Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ամբիոնի պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովը, ՀՊՃՀ պրոռեկտոր Սուրեն Աղբալյանը եւ ուրիշներ:
Վաստակավոր մանկավարժի կոչման են արժանացել կոնսերվատորիայի պրոֆեսոր Տիգրան Հեքեքյանը, ժողովրդական արտիստի կոչման՝ «Գեղարդ» պարի համույթի գեղարվեստական ղեկավար Ալբերտ Կիզիրյանը, ժողովրդական նկարչի կոչման՝ Զուլում Գրիգորյանը, Հենրիկ Մամյանը:
Վաստակավոր արտիստի կոչում է շնորհվել դերասաններ Անահիտ Բաբելյանին, Բագրատ Գեւորգյանին, երգչուհի Հասմիկ Հարությունյանին, «Երեւան» պետական փողային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Հայկ Հովակիմյանին եւ այլոց: Վաստակավոր նկարչի կոչում ստացան Հաղթանակ Շահումյանը, Միքայել Սողայանը, արվեստի վաստակավոր գործչի կոչում՝ կոմպոզիտոր Վարդան Աճեմյանը, կինոօպերատոր Ալիսա Քյուրդիանը, իսկ մշակույթի վաստակավոր գործչի՝ Հայկազ Երանոսյանը, Դավիթ Հովհաննեսը, Արմեն Հովհաննիսյանը, Սամվել Սահակյանը, Նադեժդա Սարգսյանը եւ այլք: Վաստակավոր լրագրողի կոչման է արժանացել «Նովոյե վրեմյա» թերթի գլխավոր խմբագիր Ռուբեն Սաթյանը: