Իտալիայում մեկնարկած նետաձգության Եվրոպայի 2010 թվականի առաջնության ընտրական մրցաշարն անհաջող եղավ մեր հանրապետության ներկայացուցիչների համար: «Sportinfo»-ն տեղեկացնում է, որ թիմային պայքարում մեր տղաները 580 միավորով գրավել են 21-րդ տեղը եւ չեն անցել 1/8 եզրափակիչ:
Կանանց անհատական պայքարում համեմատաբար հաջող է հանդես եկել միայն Գոհար Շահբազյանը: Նա 23-րդ արդյունքով ճանաչվել է 23-րդը եւ անցել հաջորդ փուլ: Այժմ Գոհարը 1/32 եզրափակչում մրցելու է հոլանդուհի Կարի Վեգիի հետ, որը գրավել է 43-րդ հորիզոնականը: