Մոսկվայում ընթացող սեղանի թենիսի աշխարհի թիմային առաջնության հինգերորդ տուրում մեր հանրապետության աղջիկների հավաքականը 1:3 հաշվով պարտվելով Կոնգոյի թիմին՝ ենթախմբում գրավեց երրորդ տեղը եւ այժմ պայքարը շարունակելու է 61-73-րդ տեղերի համար: Տուրում համեմատաբար հաջող հանդես եկան մեր տղաները: Նրանք 3:0 «չոր» հաշվով առավելության հասան Մալավիի ընտրանու նկատմամբ եւ նախնական մրցաշարն ավարտեցին երկրորդ հորիզոնականում, ինչը նրանց 73-88-րդ տեղերի համար պայքարելու հնարավորություն է ընձեռում: