Ապրիլի 10-ին Սմոլենսկում Լեհաստանի նախագահական «Տու-154» ինքնաթիռի վթարի պատճառը անձնակազմի թույլ տված սխալն էր։ Այդ մասին հայտնել է Լեհաստանի ավիավթարները հետաքննող պետական հանձնաժողովի ղեկավար Էդմունդ Կլիխը (նկարում)։ «Օդաչուներն անտեսել են վտանգի մասին բոլոր նախազգուշացումները եւ ծայրահեղ ռիսկի են դիմել»,- ըստ tert.am-ի, հաղորդել է «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ը՝ վկայակոչելով Կլիխի խոսքերը։
Հիշեցնենք, որ Լեհաստանի կառավարական պատվիրակության ինքնաթիռի վթարի արդյունքում զոհվել էր 96 մարդ, այդ թվում՝ Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկին եւ երկրի առաջին տիկինը