Թուրքական «Թյուրք Հավա Յոլարի» ավիաընկերությունը, հունիսի 17-ից սկսած, շաբաթական երեք թռիչք կիրականացնի Ստամբուլից Նախիջեւան: Այդ մասին տեղեկացնում է «Ազատություն» ռ/կ-ն՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցների հաղորդագրությունը: Ավելի վաղ հաղորդվել է ուղիղ չվերթի բացման արարողությանը Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր մասնակցության վերաբերյալ:
: