Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ֆրանսիայում բողոքի ցույցեր են անցկացվում

Մայիս 28,2010 00:00

\"\"Ֆրանսիայի ողջ տարածքով մեկ գործադուլներ են սկսվել: Դրանք անցկացվում են երկրում կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ՝ որպես բողոքի նշան: «Associated Press»-ի մատուցմամբ, բողոքի ակցիաներ են անցկացվում մի քանի քաղաքներում, ավելի մեծաթիվ գործադուլներ նախատեսում են անցկացնել արհմիությունները: Դրանք տեղի կունենան Փարիզի արեւելյան շրջաններում: Գործադուլներն արդեն լուրջ խնդիրներ են առաջացրել. ակցիաների ընթացքում խցանվում են ճանապարհները, հետաձգվում են ավիաթռիչքները, մի շարք դպրոցներ հայտարարել են դասերը չեղյալ համարելու մասին:

Կենսաթոշակային բարեփոխումների մասին Ֆրանսիայի իշխանությունները հայտարարել էին նախօրեին: Նախարարները դեռ չեն հստակեցրել, թե կենսաթոշակի տարիքը հատկապես որքան է բարձրացվելու: Այսուհանդերձ, երկրում անցկացված հարցումներից արդեն իսկ պարզ է դարձել, որ երկրի բնակչության 2/3-ը դեմ է կենսաթոշակային տարիքի շեմի նույնիսկ նվազագույն բարձրացմանը՝ 60-62: Այսօր Ֆրանսիայում կենսաթոշակային տարիքը 60-ն է: Իշխանությունները պնդում են, թե բարեփոխումները կնպաստեն կենսաթոշակների բարձրացմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել