Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երկու Կորեաները պատերազմի են պատրաստվում

Մայիս 28,2010 00:00

\"\"Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության իշխանությունները հայտարարել են Սեուլի հետ ռազմական համագործակցության լիակատար դադարեցման մասին: Նրանք նաեւ սպառնացել են, որ եթե հարավկորեական որեւէ նավ փորձի հատել երկու երկրների միջեւ ծովային սահմանը՝ Հյուսիսային Կորեան անմիջապես կհարվածի նրան:

Հիշեցնենք, որ մինչ այս՝ Հյուսիսային եւ Հարավային Կորեաների միջեւ համաձայնություն էր ձեռք բերվել, որով փորձ էր արվել կանխել սահմանամերձ ջրային տարածքներում նավերի պատահական բախումները:

Կորեական թերակղզում իրավիճակը շարունակում է լարվել: Դրա պատճառ էր դարձել մարտի 26-ին, հարավկորեական «Չխոնան» ռազմական նավի խորտակումը, որի պատասխանատվությունը միջազգային հետաքննությունը բարդել էր ԿԺԴՀ-ի վրա, թեեւ Հյուսիսային Կորեան հերքում է իր հասցեին ուղղված այդ մեղադրանքները: BBC-ի մատուցմամբ, Հարավային Կորեայի իշխանությունները ակնհայտորեն պատրաստվում են Հյուսիսի կողմից հնարավոր հարձակումները ետ մղելուն: Սեուլը ուժեղացրել է ԿԺԴՀ-ի կողմից որեւէ շարժի նկատմամբ դիտարկումները եւ դրա համար Հարավային Կորեան գործի է դրել իր արբանյակներն ու հետախույզ-ինքնաթիռները: Բացի այդ, Սեուլը պատրաստվում է նոր նավատորմային զորավարժությունների, այդ թվում՝ ամերիկյան ռազմանավերի մասնակցությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել