Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սարտրի «Հարգարժան Լիզին»՝ ուսանողի աչքերով

Մայիս 28,2010 00:00

Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում պարբերաբար ներկայացվում են ԵԹԿՊԻ-ի Վանաձորի մասնաճյուղի ռեժիսուրայի բաժնի շրջանավարտների դիպլոմային աշխատանքները: Օրերս ԵԹԿՊԻ-ի Վանաձորի մասնաճյուղի ռեժիսուրայի բաժնի 4-րդ կուրսի ուսանող Տիգրան Սուքիասյանի բեմադրությամբ հանդիսատեսը դիտեց Ժան Պոլ Սարտրի «Հարգարժան Լիզին» պիեսի վանաձորյան պրեմիերան: Ներկայացումը կամերային էր, եւ հանդիսատեսն ու դերակատարները գտնվում էին նույն հարթության վրա: Ներկայացման մեջ քննարկվող թեմաները՝ խաբեություն, բռնություն, հիվանդ ճշմարտություն, այսօր էլ արդիական են եւ մտահոգիչ: Սարտրի ապրած շրջանում սպիտակամորթները ընդգծված առավելություն ունեին սեւամորթների նկատմամբ: Պիեսում ցույց է տրվում, թե ինչպես անմեղ սեւամորթը կախաղան է բարձրացվում մեղավոր սպիտակամորթի փոխարեն: Հանցագործը, որը իշխանի որդի էր, մտերմիկ կապ է հաստատում ցուցմունք տվող անառակ կնոջ հետ եւ օգտագործելով հոր բարձր դիրքը հօգուտ իրեն՝ ցուցմունք կորզում նրանից:

«Ես, որպես երիտասարդ դերասանուհի, կարծում եմ, որ այսպիսի ներկայացումները անհրաժեշտ են մեր հանդիսատեսին…»,- ասաց Լիզիի դերակատար Ալլա Դարբինյանը, հավելելով, որ ներկայացումը դրական ընդունելություն է գտել թատրոնի գեղխորհրդի եւ հանդիսատեսի կողմից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել