Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐԸ՝ ՄԵԿ ԳՐՔՈՒՄ

Մայիս 28,2010 00:00

Երեկ ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտում կայացավ «Les douze capitales d Armenie» («Հայաստանի տասներկու մայրաքաղաքները») գրքի շնորհանդեսը: Ընթերցողին է ներկայացվում հայոց 12 մայրաքաղաքներին նվիրված շքեղ մի գիրք, որը հրատարակության են պատրաստել անվանի հայագետներ Կլոդ Մութաֆյանը եւ Պատրիկ Տոնապետյանը, տեղեկացնում է «Արաքսը»: Տեքստերը հեղինակել են բնագավառի լավագույն մասնագետները: Գիրքը հրատարակվել է Ֆրանսիայում, ֆրանսերեն եւ ուղղված է օտարալեզու ընթերցողին: Այն յուրահատուկ մի ձեռնարկ է, որը հայոց մայրաքաղաքների պատմությամբ ներկայացնում է Հայաստանի պատմության գրեթե ողջ ընթացքը, հայոց մշակույթն ու առ այսօր մեզ հասած պատմամշակութային ժառանգության գոհարները: Հատկանշական է, որ բուն մայրաքաղաքների կողքին ներկայացված են հայկական երկու հանրապետությունների ներկայիս մայրաքաղաքները, ինչպես նաեւ միջնադարյան Հայաստանի թագավորանիստ քաղաքները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել