Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՐԵԽԱՆԵՐԸ՝ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Մայիս 28,2010 00:00

Մայիսի 31-ին, ժամը 19-ին, Կաթողիկե եկեղեցու հարակից խաղահրապարակում տեղի կունենա «Կաթողիկե-16» երեխաների բակային միության հիմնադիր հավաքը: Նախաձեռնող խումբը, որի կազմում են 6-14 տարեկան երեխաներ (Ադամյան Արմինե, Արշակյան Գոռ, Բաբայան Մուշեղ, Բրուտյան Էլեն, Գրիգորյան Հայկ, Թորոսյան Ռուբեն, Կեսոյան Վահան, Հովհաննիսյան Լիլիթ, Մարտիրոսյան Արեգ եւ Քոլոյան Ռոբերտ), հավաքին հրավիրել է մասնակցել նաեւ Երեւանի քաղաքապետին, ՀՀ ՄԻ պաշտպանին, մշակույթի եւ սփյուռքի նախարարներին, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին, 10-րդ ընտրատարածքի ԱԺ պատգամավորին, Արարատյան հայրապետական թեմի ներկայացուցչին եւ ոստիկանության Կենտրոն բաժնի պետին:

«Կաթողիկե -16»-ի նպատակն է նպաստել բակային տարածքի երեխաների հասարակական եւ ստեղծագործական ակտիվության զարգացմանը, աջակցել նրանց իրավունքների իրականացմանը՝ ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայով սահմանված դրույթներին համապատասխան, ստեղծել երեխաների տվյալների, այդ թվում՝ նախասիրությունների, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ ծնողների գնահատականների մշտական գործող պահոց, նախաձեռնություններ իրականացնել, այդ թվում՝ առաջարկություններ ներկայացնել պետական ու ՏԻՄ մարմիններին՝ բակային տարածքը երեխաների խաղալու համար անվտանգ ու բարեկեցիկ տեսքի բերելու եւ այն պահպանելու ուղղությամբ, մշակել ծրագրեր եւ իրականացնել միջոցառումներ հասարակական կյանքի բոլոր բնագավառներում երեխաների ակտիվ մասնակցության համար, հնարավոր աջակցություն եւ հոգատարություն ցուցաբերել հաշմանդամ ու անօգնական երեխաներին կամ նրանց ծնողներին, համագործակցել Հայաստանի եւ օտարերկրյա երեխաների նմանատիպ կազմակերպությունների հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել