Այսօր Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնում կմեկնարկի «Արմմոնո» մոնոներկայացումների միջազգային փառատոնը: Ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի փառատոնին կմասնակցեն հայաստանյան թատրոնները՝ բեմադրելով հայ դրամատուրգների ստեղծագործություններ: Կապանի թատրոնը այս տարի հյուրի կարգավիճակով հանդես կգա: Փառատոնը կտեւի 7 օր եւ միայն երկու օր կցուցադրվեն երկուական ներկայացումներ, մյուս օրերին կլինի մեկական ներկայացում: Փառատոնի շրջանակներում, մայիսի 30-ին Կապանի մշակույթի կենտրոնում տեղի կունենա Գալյա Նովենցի եւ Երվանդ Ղազանչյանի մեծարման երեկոն: «Արմմոնո» փառատոնը Կապանում երկրորդ անգամ է անցկացվում: Այս տարի փառատոնի շրջանակներում ներկայացումներ կլինեն նաեւ Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:
Կապանում «Արմմոնոն» անցկացվում է Կապանի քաղաքապետարանի եւ «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ հովանավորությամբ:
ՄԵՐԻ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ