Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

18-րդ հուշամրցաշարը

Մայիս 28,2010 00:00

Մանվել Քեշիշյան, Մարտուն Թեւանյան, Գարիկ եւ Վահագն Շարոյաններ: Տավուշի մարզի Հաղթանակ գյուղի բնակիչներ՝ զոհված չորս ազատամարտիկների հիշատակին արդեն 18 տարի ֆուտբոլի մարզիչ Սպիրիդոն Բրոյանը հուշամրցաշար է կազմակերպում: Հուշամրցաշարի ավանդական հովանավորը «Ջավախք» հայրենակցական-բարեգործական միությունն է: Տավուշի մարզի Հաղթանակ գյուղի բնակիչների մեծամասնությունը սերում է հենց Ջավախքից: Այս անգամ մրցաշարին մասնակցում էին Իջեւանի եւ Նոյեմբերյանի տարածաշրջանների 1993-94 թվականներին ծնված ֆուտբոլիստների 3-ական թիմեր:

Եզրափակիչը մայիսի 26-ին էր: Այրում-Աչաջուր պայքարը ավարտվեց 7:0 հաշվով: Մրցանակակիր թիմերին տրվեցին գավաթներ, տարբեր անվանակարգերում լավագույն ճանաչված ֆուտբոլիստներին՝ հուշանվերներ: Նվերներ տրվեցին նաեւ զոհված 4 ազատամարտիկների ընտանիքներին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել