Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Զինկոմի չծայառող որդին

Մայիս 28,2010 00:00

\"\"Վերջերս ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը հայտարարեցին, որ հանրապետությունում որոշ զինվորական կոմիսարներ տասնյակ տարիներ նույն տեղում աշխատում են, որ նրանց հարկավոր է այլ տարածքներ տեղափոխել: Օրինակ, Նոյեմբերյանի զինվորական կոմիսար, փոխգնդապետ Անդրանիկ Հարությունյանը այս պաշտոնում Նոյեմբերյանում պաշտոնավարում է 1992 թվականից: Հավաստի տեղեկություններով՝ նրա միակ որդին ՀՀ զինված ուժերում չի ծառայել, քանի որ Ադրբեջանից փախստականի կարգավիճակ ունի: Ինչո՞ւ ձեր որդին չի ծառայել հայկական բանակում: Այս հարցին բազմափորձ զինկոմը պատասխանեց, որ նա ուսանող է եւ խնդրեց այդ մասին նյութ չտպագրել: Ի դեպ, իր պաշտոնավարման ընթացքում զինկոմը մի քանի անգամ օրենքի հետ կապված լուրջ խնդիրներ է ունեցել, սակայն ամեն անգամ կարողացել է իր հարցերը լուծել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել