Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԽԱԲԵՈՒԹՅԱՄԲ ՀԱՎԱՔԱԳՐԵԼ ԷՐ

Մայիս 28,2010 00:00

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Երեւանի բնակչուհի, 1975թ. ծնված Էմմա Ա.-ն 2008 թվականին խաբեությամբ հավաքագրել եւ Արաբական Էմիրություններ է փոխադրել 1981թ. ծնված Շուշան Մ.-ին եւ 1982թ. ծնված Ալվարդ Մ.-ին, որտեղ օգտագործելով նրանց վիճակի խոցելիությունը՝ ենթարկել է սեռական շահագործման: Էմմա Ա.-ն փորձել է նաեւ նպաստել Հայաստանի բնակչուհի, 1974թ. ծնված Դարեջան Ա.-ի պոռնկությամբ զբաղվելուն: Մայիսի 24-ին ԿՀԴՊ ԳՎ-ում Շուշան Մ.-ից հաղորդում է ընդունվել:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ Էմմա Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել