Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ» ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ

Մայիս 28,2010 00:00

Երեկ ՀՀ փաստաբանների պալատը դիմել է մեր համաքաղաքացիներին, հայտնելով, որ անհատ անձանցից մի շարք դիմում-բողոքներ է ստացել, որոնցում մատնանշվում են դեպքեր, երբ առանձին անբարեխիղճ փաստաբաններ քրեական դատավարության ընթացքում ներգրավվել են որպես մեղադրյալների պաշտպաններ՝ չունենալով նման լիազորություններ: Մասնավորապես, ի հայտ են եկել դեպքեր, երբ որոշ փաստաբաններ, հրավիրված չլինելով մեղադրյալի, նրա մատնանշած անձի կամ նրա հարազատների կողմից, նշանակված չլինելով ՀՀ հանրային պաշտպանի գրասենյակի կողմից, ինքնագլուխ ստանձնել են քրեական գործերով մեղադրյալների (կասկածյալների) պաշտպանությունը: ՀՀ փաստաբանների պալատի կողմից պարզվել է նաեւ, որ այդ դիմում-բողոքների վերաբերյալ իրականացված քննության արդյունքում, այդ փաստաբանները, որպես կանոն, ներգրավվել են որպես պաշտպան՝ վարույթն իրականացնող մարմինների (ոստիկանության հետաքննիչների, քննիչների) կողմից, մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասում ասված է, որ քրեական վարույթն իրականացնող մարմինն իրավունք չունի որեւէ մեկին երաշխավորել որպես պաշտպան: Պալատի գնահատմամբ, նման փաստաբանների գործելակերպով ուղղակիորեն վտանգի տակ են դրվում նրանց վստահորդների շահերն ու փաստաբանության հեղինակությունը: ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի եւ կարգապահական հանձնաժողովի կողմից այս փաստերի առթիվ հարուցված կարգապահական վարույթների արդյունքում մի շարք փաստաբանների ենթարկել են կարգապահական տույժերի: ՀՀ փաստաբանների պալատը վերը նկարագրված դեպքերը բացահայտելու եւ փաստաբանների կողմից թույլ տրված այդպիսի խախտումների բացասական հետեւանքները կանխարգելելու համար ակնկալում է բոլոր քաղաքացիների աջակցությունը: Ցանկացած նման դեպքի մասին պալատը կոչ է անում դիմել Երեւան, Զաքիյան 3 հասցեով, ՀՀ փաստաբանների պալատի նախագահին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել