Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՎԵՐԱՑՎԵՆ ՎԱՐԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Մայիս 28,2010 00:00

Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղի մոտակայքում, Արաքս գետի ափին արգելաթմբի վերականգնման նպատակով կառավարության երեկվա որոշմամբ 152 միլիոն 296 հազար դրամ հատկացվեց գյուղատնտեսության նախարարությանը: ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանի խոսքով՝ «Տրամադրված գումարից 142 միլիոն 996 հազար դրամը կուղղվի վերականգնման աշխատանքներին, 2 միլիոն 150 հազարը՝ դրանց կատարման որակի նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայությունների իրականացմանը, 7 միլիոն 150 հազար դրամը՝ փորձաքննություն անցած փաստաթղթերի ձեռքբերմանը»: Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ այս առիթով ասաց. «Վարարումները շարունակվում են, այս խնդիրը դեռ լուծված չէ, լրացուցիչ ծախսեր էլ են պահանջվելու, քանի որ վարարման սեզոնը չի ավարտվել ու անհրաժեշտ է նվազագույնի հասցնել դրա բացասական հետեւանքները»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել