Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անհանդուրժողականությունը բառերով չի վերանա

Մայիս 28,2010 00:00

Մայիսի 26-ին նախագահ Սերժ Սարգսյանը, ելույթ ունենալով Բրյուսելում՝ «Վիլա Ամպեն» կենտրոնում, մասնավորապես նշել է. «Ատելության քարոզչությունը խոսքի ազատության չեզոք օգտագործման ձեւ չէ, քանի որ այն չարաշահում է ազատությունը՝ մի խմբի հանդեպ ատելություն եւ դրանից բխող բռնություն սերմանելու նպատակով: Ով էլ լինի այդ խմբի ներկայացուցիչը՝ հրեա թե թութսի, արաբ թե հայ, բազմապատկվում է նրանց բռնության զոհ դառնալու հավանականությունը: Վերջին ժամանակաշրջանում հայերն են դարձել նման ատելության քարոզչության թիրախ: Երբ մեր հարեւան երկրներից մեկի ղեկավարը խոսում է այն մասին, որ հայերին պետք է արտաքսել միայն այն բանի համար, որ նրանք հայեր են, ես ակամայից վերհիշում եմ այն, ինչ տեղի ունեցավ 1915թ.-ին»:

ՀՀ նախագահը ասել է նաեւ. «Երբ այսօր մեր հարեւան մեկ այլ երկրից անընդհատ հնչում են ատելության եւ պատերազմի սպառնալիքի կոչեր, ես կրկին հիշում եմ պատմության անողոք դասերը: Ադրբեջանում, ինչպես եւ Օսմանյան կայսրությունում, հայերին ընկալեցին որպես օտար մարմին, խանգարող, անպետք մի երեւույթ, որից պետք է ազատվել ջարդերի եւ կոտորածների միջոցով: Սակայն այդ ամենից հետո Բաքուն կրկին փորձում է գերիշխանություն հաստատել Լեռնային Ղարաբաղի եւ նրա ազատատենչ ժողովրդի հանդեպ՝ այն ժողովրդի, ում ցանկանում էր ոչնչացնել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել