Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մեր սերմի ճակատագիրը

Մայիս 28,2010 00:00

Սկիզբը՝ նախորդում

Այո՛, լեռը ծխում էր, իսկ ժողովուրդը՝ սպասում:

– Ես ձեզ՝ գնացողներիդ հանձնում եմ մեր հայրերի թողած բանավոր գիտությունը, հանձնում եմ նաեւ մեհենագրերը, որպեսզի դուք չմոռանաք Արիական տասներկու պատվիրաններից ոչ մեկը,- շարունակում էր խոսքը Թագավոր քուրմը.

– Սիրե՛ք ձեր Աստծուն, ում անունը Հայ է, եւ ում ուսերից իջնում են երկու կենդանի գետեր:

– Մեր Աստծուն մի՛ դարձրեք կուռք, քանի որ նա Հավերժականն է, եւ չլինի այնպես, որ Աստծո անունից հալածեք ձեզանից հետո եկողներին:

– Մի’ վախեցեք, քանզի վախն է բոլոր արատների սկիզբը:

– Մի’ սպանեք:

– Մի’ շնացեք:

– Մի’ երդվեք Աստծո անունով, եթե ստիպված եք սուտ վկայություն տալ:

Արի-ան-ար քուրմ Թագավորի ձայնը այնքան հանդիսավոր էր, որ մունետիկները այլեւս չէին բարձրաձայնում, քանզի լսելի էր ամենահեռվում կանգնած մարդուն, ով ուզում էր լսել:

– Օգնի՛ր թշնամուդ, որ քեզ չատի:

– Մի՛ նախանձիր ընկերոջդ ունեցվածքին, այլ փորձիր հասնել նրան:

– Սիրի՛ր հորդ ու մորդ եւ քո խոսքն ու ունեցվածքը փոխանցիր քո զավակներին:

– Աստծո անունը անտեղի մի՛ հնչեցրու, եթե սիրտդ ներդաշնակ չէ խոսքիդ:

– Ունեցած մարգարիտներդ շաղ տուր նույնիսկ խոզերի առաջ, հավատալով, որ նրանք էլ մարդ կդառնան:

Թագավոր քուրմը մի պահ լռեց եւ ասես հազարամյակների խորքից եկող հայացքով նայեց իր դիմաց խոնարհաբար կանգնած բոլոր արիներին:

Ես հնչեցնում եմ վերջին պատվիրանը մեր հայրերի.

– Մի’ մոռացեք, որտեղ էլ լինեք, մի’ մոռացեք Արարատ լուսավոր լեռը, որի սրբազան ձյուների պահապանը ձեր հայրերն են:

Թագավոր քուրմը լռեց, եւ մի պահ կարծես քամի անցավ բոլոր կանգնածների վրայով՝ խոնարհելով նրանց գլուխները,- Ձեզ բարի ճանապարհ,- մի տեսակ օտարացած ձայնով շարունակեց Թագավոր քուրմը, ձեզ սպասում են տրտում ժողովուրդներ, որոնց դուք պետք է արթնացնեք մոռացության քնից: Ասված է, որ դուք այլեւս չեք վերադառնալու ձեզ սնած երկիրը, քանի որ ձեր հայրենիքը այլեւս կդառնա աշխարհը եւ ձեր սերմը՝ այդ աշխարհի լուսատուն:

Եվ դա մեր Տեր Հիսուս Քրիստոսի ծնունդից տասը հազար տարի առաջ էր, երբ արթնացել էր սրբազան լեռը, եւ հավերժական ձյուների պահապանը ճանապարհ էր դնում իր զավակներին, որոնք այլեւս երբեք չէին վերադառնալու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել