Երեկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող «Գոռ» սուպերմարկետի ետեւի ջրանցքից երկու երիտասարդ աղջիկների դիակ է հայտնաբերվել: Ինչպես դեպքի վայրից hetq.am-ին հաղորդել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երիտասարդ աղջիկները եղել են մոտ 25-30 տարեկան: Դիակները դուրս են բերվել բնակիչների օգնությամբ: Դեպքի վայր են ժամանել նաեւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ոստիկանապետ, գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը եւ ոստիկանության այլ աշխատակիցներ, դատական փորձագետներ, ինչպես նաեւ շտապօգնության երկու մեքենաներ: