Այսօր մեր երիտասարդ աղջիկներից եւ տղաներից շատերը չեն մտահոգվում իրենց հոգեկան աշխարհի հարստացմամբ, նորմալ չեն սովորում, ամենեւին չեն կարդում, գիտելիքներ չեն ամբարում եւ չեն ուզում ոչ ստեղծագործել, ոչ ինչ-որ բան արարել: Գիտության, արվեստի կամ արհեստի՝ կյանքի 3 հրաշագործ ուղիներից մեկն ընտրելը նրանց համար ձանձրալի է: Դա չէ՞, արդյոք, պատճառը, որ նրանք ակամա նմանվում են ռուսական վերջին հեռուստասերիալներից մեկի՝ «Դրախտային խնձորների» թեթեւամիտ հերոսներին: Հիշենք այն պահը, երբ ֆիլմի գլխավոր հերոսուհին հարցնում է իր ընկերուհուն, թե ինչո՞վ է նա ուզում զբաղվել, եթե ոչ աշխատում է, ոչ էլ սովորում: Աղջիկը պատասխանում է, որ ինքը Չցջ է ուզում: Զարմացած ընկերուհին փորձում է պարզել, թե այդ գիտելիքներով ի՞նչ բուհ է նա պատրաստվում ընդունվել:
– Դե, դու էլ ոնց որ այս կյանքից չլինես եւ չգիտես, որ Չցջ-ը ՉօռՑՌ ցրտպՔվՏ ջՈՎցՋ բառերից կազմված հապավում է,- պատասխանում է մյուսը:
– Իսկ ո՞ւմ հետ ես ուզում հաջող ամուսնանալ, ո՞վ կարող է լինել քո ընտրյալը կամ թեկնածուն:
Ի պատասխան լսում է՝ որեւէ ոՏՎՋ-ի հետ: Ապշահար հերոսուհին իմանում է, որ ոՏՎՋ-ը ոՏչՈՑօռ ՏոՐՈջՏՉՈվվօռ ՎՏսՏՊՏռ ՋպվՌւ բառերից կազմված հապավում է:
Ի դեպ, որոշ ժամանակ անց Չցջ-ի մոլուցքով տարված աղջիկը հանդիպում է ոՏՎՋ-ի մտածողությամբ ապրող մի երիտասարդի հետ, եւ նրանք ամուսնանում են: Բայց նրանց համատեղ կյանքը, որ սկզբում նմանվում էր հիասքանչ պոեզիայի, աստիճանաբար վերածվում է ձանձրալի արձակի, ապա ընտանեկան դրամայի եւ, ի վերջո՝ ամուսնական ողբերգության:
Ցավոք, այս ամենը ոչ թե կատակերգություն է, այլ մերօրյա իրականություն: Վերջում, գրական ժանրերից ընտրելով առակը, ուզում եմ խոսքս ավարտել երիտասարդներին ուղղված բարոյախոսական խրատով՝ փոխեք ձեր վարվելակերպը, սթափ նայեք կյանքին եւ բարեշնորհ մարդ լինելու համար հետեւեք մեծ փիլիսոփա Սյորեն Կիերկեգորի խորհրդին եւ շուշանից ու թռչունից սովորե լռությունը, խոհեմությունն ու բերկրանքը: