Երեքշաբթի օրը հրավիրված համատեղ մամուլի ասուլիսում պաշտոնապես հայտարարվել է, որ միջին քաշային կարգում WBC-ի վարկածով աշխարհի ժամանակավոր չեմպիոն Սեբաստիան Զբիկը տիտղոսի պաշտպանության մենամարտ պետք է անցկացնի Խորեն Գեւորի հետ: Նրանք Շվերին քաղաքում ռինգ պետք է մտնեն հուլիսի 17-ին: Ասուլիսից հետո խոսելով ապագա մրցակցի մասին՝ Սեբաստիան Զբիկը լրատվամիջոցներին ասել է. «Ես եւ Խորենը երկար տարիներ մարզվել ենք միասին: Ռինգում, հասկանալի է, մենք հակառակորդներ ենք լինելու: Սակայն եզրափակիչ գոնգից հետո կրկին ընկերներ կմնանք: Ուրախ եմ, որ ինձ վերջապես լավ մրցակից է բաժին հասել եւ մարտի ժամանակ չեմ վախենա գլուխներով միմյանց բախվելուց, ինչպես եղել է նախորդ մարտերիս ժամանակ»: