Երեկ ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը՝ ՖԻՖԱ-ն, հրապարակեց ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման մայիս ամսվա ցուցակը:
Ապրիլ ամսվա համեմատությամբ՝ Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է մեկ աստիճանով եւ ներկայումս եզրափակում է առաջին հարյուրյակը: Տեղեկացնենք, որ դրանից մեկ օր առաջ մեր ընտրանին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում ընկերական խաղ անցկացրեց ապրիլ ամսվա ցուցակում իրենից բարձր տեղ զբաղեցնող Ուզբեկստանի հավաքականի հետ եւ 3:1 հաշվով համոզիչ հաղթանակ տարավ:
Իսկ առաջատարների տասնյակում ուժեղագույն հավաքականները դասավորվել են այսպիսի հաջորդականությամբ. 1. Բրազիլիա, 2. Իսպանիա, 3.Պորտուգալիա, 4. Նիդեռլանդներ, 5. Իտալիա, 6. Գերմանիա, 7. Արգենտինա, 8. Անգլիա, 9. Ֆրանսիա, 10 Խորվաթիա: